Ապրանքների վերադարձման կարգ
Էլեկտրական սկուտերները և հեծանիվները ենթակա չեն հետվերադարձի:
1) Աքսեսուարները ետ են ընդունվում կամ փոխանակվում համանման ապրանքով, եթե դրանք չեն ընդգրկված չվերադարձվող ապրանքների պայամաններում և եթե բավարարում են ներքոնշյալ պայմաններին
ա) Ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա սպառողական հատկանիշները և առկա են ապրանքը հենց այդ վաճառողից ձեռք բերելու ապացույցները /ՀԴՄ կտրոն կամ հարկային հաշիվ/,
բ) Փոխանակման կամ վերադարձման համար գնորդը դիմել է 14 օրվա կամ ապրանքի երաշխիքային կտրոնում նշված ժամկետում:
գ) Ապրանքների համար անկանխիկ գումար վճարելու դեպքում անդորրագիրը կամ հարկային հաշիվը պետք է ներկայացվեն ապրանքների վերադարձման հետ միասին:
Նամակներ և անցանկալի նամակներ (Սպամ)
Եթե Դուք գրանցված հաճախորդ եք, ապա պարբերաբար կստանաք նամակներ Ecox.am-ի կողմից: Դուք կարող եք հրաժարվել այդ նամակների ստացումից: Այդ հարցում Ձեզ կօգնի «Հրաժարվել» (Unsubscribe) կոճակը, որը կարող եք գտնել ստացած նամակում, որից հետո Դուք այլևս չեք ստանա նամակներ Ecox.am-ի կողմից: Միակ նամակը, որը Դուք կստանաք Ecox.am-ի կողմից, կլինի պատվերի հաստատման նամակը: Ecox.am-ն անցանկալի նամակներ “spam” չի ուղարկում: Ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք նամակ ուղարկել support@ecox.am հասցեին կամ զանգահարել +37444724444 հեռախոսահամարով:
Հեղինակային իրավունքի պաշտպանություն
Ecox.am-ը գրանցված ապրանքանիշ է: Դուք իրավունք չունեք օգտագործել, կրկնօրինակել, թարգմանել և/կամ տարածել Ecox.am ապրանքանիշն առանց թույլտվության: Եթե Դուք հետաքրքրված եք Ecox.am կայքում տեղ գտած տեղեկատվությամբ, խնդրում ենք դիմել Ecox.am՝ նամակ ուղարկելով support@ecox.am հասցեին կամ զանգահարելով +37444724444 հեռախոսահամարով:
Պատասխանատվություն
Ecox.am-ը և սույն Համաձայնագիրը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Ecox.am © 2019-2020 – Բոլոր իրավունքները պաշտպանված են