Դեպի սկիզբ

Ապառիկ, վճարում և առաքում

Ապառիկ վաճառք

Ապառիկ վաճառքը իրականացվում է երկու եղանակով՝ առաջինը տեղում, այսինքն պետք է այցելեք մեր ընկերության պահեստ, որտեղ և կձևակերպվի ապառիկը, երկրորդը՝ առցանց, այսինքն մեր կայքից պատվեր կատարելուց նշում եք կատարում, որ ցանկանում եք ապրանքը գնել ապառիկ եղանակով և մենք այն ձևակերպում ենք առցանց եղանակով։
Այս պահին համագործակցում ենք VTB-Հայաստան բանկի հետ։

Բանկի կողմից ապառիկ ձևակերպման համար առաջարկվում է հետևյալ պայմանները՝
1․ 48 ամիս(չորս տարի) մարման ժամկետ
2․ Տարեկան 0% տոկոսադրույք
3․ 0% կանխավճար
4․ Վարկի գումարի չափով 1% սպասարկման վարձ յուրաքանչյուր ամիս

Առաքման կարգը

Երևան քաղաքում գործում է անվճար առաքում և իրականացվում է մեկ օրացույցային օրվա ընթացքում:
Երևանից դուրս բոլոր տարածաշրջանների համար գումարի չափը բանավոր համաձայնեցվում է ընկերության աշխատակցի հետ, ով պատվերից անմիջապես հետո կկապվի պատվիրատուի հետ։

Վճարման կարգը

Ecox.am-ում վճարումը կարելի է իրականացնել երեք եղանակով` առցանց, բանկային հ/հ-ին փոխանցելու միջոցով կամ առձեռն: Առցանց վճարումները կատարվում են AmeriaBank վճարային համակարգի միջոցով: Սպասարկվում են ARCA, Visa և Master Card ունեցող քարտապանները:

Բանկային հ/հ-ին փոխանցումները կատարվում են նախապես ընկերության կողմից տրված հ/հ-ին, որի ստացումից հետո միայն ապրանքը առաքվում է պատվիրատուի կողմից նշված հասցեով։

Կանխիկ վճարումները իրականացվում են առաքման պահին` ՀՀ դրամով: